Սեպտեմբերի 1-ից չգազաֆիկացված համայնքներում էլեկտրաէներգիայի սակագինը կդառնա 15 դրամ

Արցախի նախագահը կայուն սկզբունք է մշակել՝ գործել թափանցիկ ու բաց: Սկզբունքի համաձայն նա պետական կառավարման ընթացում ընդունված բոլոր որոշումները հանրայնացնում է իր սոցցանցային էջում:

Ընդ որում, այդ որոշումները բավականին նշանակալից են ու առաջընթաց են խոստանում: Հերթական այդօրինակ որոշման համաձայն նախատեսվում է եկող ամսվա ամենասկզբից  արցախյան բոլոր չգազաֆիկացված համայնքների հոսանքի գումարը նվազեցնել՝ հասցնելով տասնհինգ դրամի:

Նախագահը տեղեկացնում է, որ այդօրինակ համայնքները թվով հարյուր տասնհինգն են: Նա հրապարակման մեջ նշել է, որ այդ համայքներն ունեն ավելի քանի երեսուն հազար բնակիչ:

Նախագահը հրապարակումը եզրափակել է՝ հիշեցնելով, որ իրենք հետևողականորեն շարունակում են երկրում իրենց երազած կենսապայմանները ստեղծելու նվիրական գործը: Նախագահի այս հայտարարության ներքո բացի երախտագիտության խոսքերից, տեղ են գտել նաև հարցադրումներ:

Արցախցիների մի մասին հետաքրքրել է, թե ի՞նչ է լինելու այն համանքների բնակիչների խնդիրը, եթե համայնքը գազաֆիկացված է, իսկ մի քանի թաղամաս՝ ոչ:

Հարգելի ' հայրենակիցներՍեպտեմբերի 1-ից մեր հանրապետության 155 չգազաֆիկացված համայնքներում, որոնք ունեն ավելի քան 30…

Опубликовано Արայիկ Հարությունյան Arayik Harutyunyan Вторник, 11 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: