«Սերեր կան, որ հավերժական են, Դավիթ` իմ հավերժական սեր.» Անի Քոչարը լուսանկարներ է հրապարակել

Անի Քոչարն արդեն սկսել է ապրել լիաթոք կյանքով՝ փորձելով երջանկացնել ինքն իրեն ու շրջապատող հարազատներին:

Ծանր հիվանդության դժվարին փուլը հաղթահարած Անին արդեն այլ դիտանկյունից է նայում կյանքին ու իրականությանը:

Նա նոր ծրագրեր է փորձում իրագործել՝ ապավինելով Աստծո հովանավորությանը: Վերջերս Անին հրատարակել է իր «Հանձնվել չկա» հեղինակային գիրքը, որտեղ շարադրել է իր ներքին պայքարների, մտորումների, հաղթահարած դժվարությունների և շատ այլ հետաքրքիր ու արժեքավոր կենսական հարցերի մասին սեփական դիտանկյունը:

Դեռ գարնանը Անին նաև տեղեկացրել էր, որ իր անձնական կյանքում կան որոշ փոփոխություններ, իսկ մարտիության երեկոյան էլ իր նշանադրության դրվագներից մի քանիսն էր հրապարակել:

Այս ամենով հանդերձ, Անիի միակ ու հավերժական սերը շարունակում է մնալ սիրելի որդին՝ Դավիթը:

Հրապարակելով որդու հետ ջերմագին լուսանկարներ՝ Անին գրել է, թե սերեր կան, որ հավերժական են, ու դա Դավիթի հանդեպ իր զգացածն է:

Понравилась статья? Поделиться с друзьями: