Սերժ Սարգսյանը հայտնել է, թե ինչպես է հնարավոր իշխանափոխություն անել․ տեսանյութ

Սերժ Սարգսյանը ասուլիսի ժամանակ հայտնել է, որ ընդդիմությունը կարող է իշխանափոխության գնալ, եթե այդ մասին մտածի, այլ ոչ իշխանության գալու։ Սարգսյանը հավելել է՝ պայքար չեն մղում շատ ժողովուրդ գրավելու իրենց կողմը, այլ փորձում են ուղի գտնել՝ ինչպես և որքան շուտ հեռացնեն «սրան» ( նկատի է ունեցել Նիկոլ Փաշինյանին)։

Նաև պատասխանել է մի արդիական հարցերի, որոնց միջոցով նաև հայտնել է իր կարծիքը և քննարկել և քննադատել ներկայիս իշխանություններին։

«Հայաստանի ընդդիմությունը կարող է իշխանափոխություն կատարել, եթե ընդդիմադիր ուժերը իրենց առջև ունենան միայն 1 նպատակ՝ իշխանափոխություն»,- մասնավորապես ասել է Սարգսյանը և հավելել՝ տևական ժամանակ է, ինչ այդ կարծիքին է հանգել։

Վստահություն է հայտնել՝ վերջում ընդունելի տարբերակ է լինելու, ապա ավելացրել է՝ երբ անհրաժեշտություն լինի բոլորն են կանգնելու հայրենիքի պաշտպանության։ Նաև նշել է, որ իր կարծիքով պատերազմ առաջիկայում չի կարող լինել։

Իշխանափոխության վերաբերյալ մեկնաբանությունը քննադատվում է հանրության կողմից, քանի որ մեծ թվով մարդիկ դա համարում են ժողովրդին դեմ դուրս գալ։ Այս և այլ հարցերի պատասխաններ դիտեք ներկայացաված տեսանյութում։

Понравилась статья? Поделиться с друзьями: