«Սերյոժկան կտրվել ա մայրական կաթից…» Վաչե Ամարյանը տեսանյութով պատմել է փոքրիկ որդու մասին

Վաչեի գործունեությամբ հետաքրքրվողները գիտեն, որ նա երկու հրաշք բալիկների հայր է: Նրա կրտսեր որդին արդեն մեկ տարեկան է: Սա մի շրջան է, երբ մայրիկները, ովքեր բալիկներին կրծքի կաթով են սնում, փորձում են երեխային հետ վարժեցնել մայրական կաթից:

Որքան մեծանում է երեխան, այնքան դժվարանում է այդ գործընթացը: Այդ դժվար շրջանը հաղթահարելու համար շատ մայրիկներ ապավինում են բալիկների տատիկներին և հեռավորությանը:

Վ. Ամարյանի տիկինը ևս բացառություն չէ այս հարցում: Երգիչը մի փոքրիկ նկարահանված նյութ է հանրայնացրել՝ պատմելով ընտանեկան այդ իրավիճակի մասին:

Ինչպես հասկանալի է դառնում, երեխային ուղարկել են տատիկի մոտ, որ նա մոռանա մայրական կաթի մասին ու առանց դրա քնել կարողանա: Տատիկը նկարահանել և ծնողներին է ուղարկել այն պահը, երբ երեխան ցանկանում է քնել, բայց մեծ դժվարությամբ է դա նրա մոտ ստացվում:

Քնելու փոխարեն բալիկը չարաճճիություններ է անում: Տեսանյութը՝ կից:

🤩Serezhken mayrakan katic ktrvela🤱🏼 3-rd or aranc mama papa✊🏻😅 video by — babulya 😍😀📲👍

Опубликовано Vache Amaryan Четверг, 27 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: