Այսօր Սիլվա Հակոբյանի դստեր՝ չքնաղ Միլչկայի ծննդյան տասնամսյակն է լրանում: Առաջնեկ ունեցող շատ ծնողներ կհասկանան և կամ կհիշեն, թե ինչպես է մայրը ամեն ամիս տոնում իր փոքրիկի ամսեկան ծննդյան օրերը՝ մինչ մեկ տարին լրանալը:
Սիլվան ևս բացառություն չէ: Նա հրապարակել է պայծառ ու արևաշող մի լուսանկար՝ շնորհավորելով դստեր տասնամսյակը:
Արդեն տասը ամիս է, ինչ Միլան իր հրաշալի ու պայծառ ներկայությամբ լցնում, գունավորում ու նշանավորում է ոչ միայն Սիլվայի ու նրա մտերիմների, այլև Սիլվային սիրող ու գնահատող շատ այլ մարդկանց սրտերը:
Միլչկայի ամեն մի փոքրիկ ձեռքբերումով, նորությամբ ուրախացող մարդիկ անհամբեր սպասում են նրա հերթական նոր ու գունագեղ նկարներին, որոնք կպատմեն նոր ձեռքբերումների մասին:
Իսկ Սիլվան ամենևին էլ չի զլանում: Նա պարբերական ու կանոնավոր կերպով կիսվում է իրեն դստերը սիրող մարդկանց հետ ցանկացած լուսավոր ու դրական տեղեկատվությամբ, նոր ձեռբերումով, որոնք բազմաթիվ են: