Սիլվա Հակոբյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել․ «Հարսանիքն է ձեր»․

Վերջին շջանում սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանը աշխատանքային բուռն գործունեության մեջ է։ Երգչուհին հերթական նոր երգն է ներկայացրել։ Երգը կոչվում է «Հարսանիքն է ձեր»։

Խոսքերի  հեղինակը  Սիլվայի քույրն է՝ Մանե Հակոբյանը, իսկ երաժշտությունը պատկանում է Էդգար Հակոբյանին։ Այն հայկական  գեղեցիկ ելևէջներով երգ է, որը նվիրված է ամուսանացող զույգերին, հատկապես՝ հարսիկներին և փեսաներին։

Երգը սկսվում  է հարսին և փեսային ուղղված գովեստի խոսքերով, այնուհետև ուղեկցվում ամուսնացող զույգի ջերմ մաղթանքներով։ Ենթադրաբար այն կսկսի հարսանյաց  հանդեսների անբաժանելի մասը դառնալ։

«Հալալ է ձեր ծնողներին, ձեզ լույս աշխարհ բերողներին։ Հա՛մ պարեք, հա՛մ քեֆ արեք հարսանիքն է ձեր․․․Ուրախության մեջ լինեք․․․»,- երգչուհին չի մոռացել նաև հարս ու փեսայի ծնողներին։

Երգը Սիլվան հրապարակել է ժամեր առաջ և կից կրել․ «Սիրելի՛ հետևորդներ, ուզում եմ ձեզ ներկայացնել իմ նոր երգը։ Լսեք, հնարավորինս շատ տարածեք ու չմոռանաք գրել նաև ձեր կարծիքը»։

Понравилась статья? Поделиться с друзьями: