Սիլվա Հակոբյանը և ամուսինը որոշում են կայացրել կնքել դստերը ․«Հենց նա կլինի Միլայի կնքահայրը»

Սիլվա Հակոբյանը պատմել է, որ 1-ին անգամ են ընտանիքով մեկնել հանգստի՝ Սոչի։ Նշել է, որ մեկնել են վարսահարդարման արվեստի աշխարհի չեմպիոն Գեորգի Կոտի հրավերով։

Վերջինս Սիլվայի ընտանիքի մտերիմ ընկերն է։ Երգչուհին պատմում է՝ Կոտը մշտապես ցանկություն է հայտնել լինել իրենց 3-րդ երեխայի կնքահայրը։

Իսկ թե ինչո՞ւ երրեորդ՝ Սիլվան բացատրում է՝ Կոտը մտածել է՝ 1-ին և 2-րդ երեխայի կնքահայրը բարեկամներից մեկն է լինում։

Երգչուհին նշում է՝ ամուսնու՝ Նորայրի հետ որոշում կայացրեցին՝ Կոտը կլինի իրենց դստեր՝ Միլայի կնքահայրը։ «Գեորգին հրաշալի անձնավորություն է և Միլան նրանից շատ բան կսովորի»,- պատմել է երգչուհին։ Մինչ հանգիստը Կոտը և Միլան ծանոթ չեն եղել։

Չորսօրյա ընտանեկան հանգիստը նպաստել է, որ Միլան ծանոթանա կնքահոր հետ։ Սիլվան նաև պատմել է՝ մկրտությունը պետք է կազմակերպվեր Միլայի մեկամյակին, բայց խանգարեց համաճարակը։

Ինչպես նշում է Սիլվան, հիմա ևս լավ վիճակ չէ մկրտության համար, սակայն ծնողները շատ են ցանկանում, որ դուստրը մկրտվի։ Ներկայացված լուսանկարները արված են Կոտի ձեռքով։

Էքսպերեմենտներ կատարող Կոտը Սիլվայի դեպքում պահպանել է բնական վիճակը։ Էքսպերեմենտը միայն այն էր, որ երգչուհուն համոզել է նկարվել արծվի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: