Սիլվա Հակոբյանը շարունակում է ակտիվորեն հանդես գալ իր մասնագիտական ոլորտում՝ համագործակցելով ոլորտի արտասահմանյան ներկայացուցիչների հետ: Ս. Հակոբյանի համագործակցության օրինակները բավականին ստացված են, հաջողված ու արդեն իսկ սիրված:
Երգչուհին նոր հրապարակում է արել՝ վերահրապարակելով իր դուետայաին կատարումն այս անգամ հրեա երգիչ Էլի Վեյսի հետ միասին: Էլի Վեյսը Թել Ավիվից է: Նրա համագործակցությունը Սիլվայի հետ բավականին սիրվել է թե՛ Սիլվայի, թե՛ Էլի Վեյսի երկրպագուների համար:
Երգն իր բնույթով միքսային է. երգում իրար հետ համադրվել են ոչ միայն երաժշտական ոճեր, այլ նաև լեզուներ: Ռուսերեն և անգլերեն լեզուների համադրմամբ կատարվող երգի ռուսերեն հատվածը կատարում է Սիլվա Հակոբյանը, իսկ անգլերեն հատվածը՝ Էլի Վեյսը:
Նշենք, որ Էլի Վեյսը ևս Սիլվա Հակոբյանի նման այս օրերին հրաշալիորեն կարողանում է համագործակցել գործընկերների հետ՝ առանց կաշկանդվելու տարածությամբ պայմանավորված հեռավորությամբ:
Երաժիշտների համագործակցության գեղեցիկ արդյունքը կարող եք վայելել ստորև: