Սիլվա Հակոբյանի դստրիկն արդեն կարողանում է քայլել. տեսանյութ

Ս. Հակոբյանի չքնաղ ու շիկահեր դստրիկի կյանքում կարևոր շրջափուլ է սկսվել: Փոքրիկ Միլան առաջին քայլերն է անում:

Նա փորձում է ինքնուրույն քայլել, ինչը աղջնակի ամեն մի քայլով ուրախացող ընտանիքի անդամների համար ուրախության մեծ առիթ է:

Ս. Հակոբյանն իր ինստագրամյան սթորիներում մի փոքրիկ, կարճատև նյութ է հանրայնացրել, որտեղ երևում է, թե ինչպես է փոքրիկ Միլան մայրիկի ձեռքը բռնած քայլում: Միլայի հագին սև հագուստ է, իսկ ձեռքին՝ թեյի շիշ:

Միլչկան մայրիկի ձեռքը բռնած քայլում է իրենց տան բակում: Նա ուշադրությամբ նայում է շուրջը: Աղջնակին, ինչպես երևում է նկարահանված ու հանրայնացված նյութից, շատ է դուր գալիս գրեթե ինքնուրույն քայլելու հանգամանքը:

Երգչուհի մայրիկը ևս շատ ուրախ է այս փաստով: Նա իր սթորիներում նաև մի փոքրիկ նյութ էր հանրայնացրել, թե ինչպես է իր հայրիկը՝ Հակոբը, Միլային կանգնեցրել պատի մոտ և փորձում քայել սովորեցնել:

Понравилась статья? Поделиться с друзьями: