Օրեր առաջ առաջնեկի՝ չքնաղ Միլչայի ծննդյան մեկամյա առաջին տարեդարձը տոնած ծնողները՝ Սիլվան ու Նորայրը, Վայքում գեղեցիկ, սիրաշատ լուսանկար են արել, որն էլ Սիլվան տեղադրել է իր ինստագրամյան «պատմություններ» բաժնում:
Երգչուհու պատմությունների բաժնի այս հատվածն առանաձնապես ուշարդրության է արժանացել, քանի որ նա սակավադեպ է այսօրինակ հրապարակումներ անում:
Լուսանկարն արված է վայքյան աստղաշատ, գիշերային երկնքի ներքո: Գիշերային մթությունը բավականին խորհրդավորություն ու ռոմանտիկ տրամարդություն է հաղորդել լուսանկարին:
Երգչուհին չի խուսափում խոստովանելուց, որ հաճախ են իրեն մտովի բաժանում են ամուսնուց: Նա ժխտում է նմանատիպ փաստի առկայությունը՝ նշելով, որ դա թվացյալ է:
Նշելով, որ իր և ամուսնու հարաբերությունները բավականին ջերմ են ու սիրառատ՝ երգչուհին չի զլանում բացատրել, որ այդ պասիվությունը ամուսնու գերհագեցած գրաֆիկի պատճառով է միայն:
Նոր, սիրառատ լուսանկարը Վայքում է արված, որտեղ էլ ծնվել են Սիլվան ու Նորայրը ու շարունակում են ապրել այնտեղ հիմա էլ: