Սիլվա Հակոբյանն անակնկալ կերպով այցելել է հայտնի հաղորդավարուհու ծննդյան տոնի խնջույքին․ ո՞վ է նա

Սիլվա Հակոբյանը սոցիալական հարթակների «պատմություններ» բաժնում  իր հետևորդներին հայտնել է, որ գնում է շատ սիրված հեռուստահաղորդավարուհու ծննդյան տոնը շնորհավորելու, սակայն հոբելյարի անունը չէր հայտնել և  հորդորել էր հետևել իրեն, սպասել և անպայման կտեսնեն, թե ում ծննդյան օրն է։

Որոշ ժամանակ անց երգչուհին լուսանկար հանրայնացրեց բոլորին հայտնի «Երաժշտական փոստարկղ» հաղորդման վարող Սուսաննա Շահինյանի հետ։ Լուսանկարին կից գրառման մեջ Սիլվան շնորհավորել է Սուսաննա Շահինյանին։

Երգչուհին գրել է․ «Շնորհավոր Ծնունդդ հայ ազգի սիրելի ու միշտ երիտասարդ Սուսաննա Շահինյան ջան»։ Եվ իսկախպես, տարիները, կարծես, շրջանցում են հայտնի հաղորդավարուհուն։ Նա միշտ երիտասարդ և թարմ տեսք ունի։

Սիլվա Հակոբյանի հետևորդները շտապել են շնորհավոորել Սուսաննային և ջերմագին բարեմաղթանքներով, հաճայախոսական և գեղեցիկ գրառումներով են հանդես եկել։ Երգչուհին օրն ավարտել է իր հյուրերի՝ Գեորգի Կոտի և նրա կնոջ  հետ։

Նրանք ժամանանել են Երևան վայելելու իրենց հանգիստը և հանդիպելու ընկերների հետ։ Սիլվան ընկերների հետ հանդիպմանը գնացել է դստեր՝ Միլայի հետ։

Понравилась статья? Поделиться с друзьями: