Գեղեցկուհի դերասանուհի Սիլվի Բարկովան շլացուցիչ լուսանկարներ է հրապարակել՝ ընդծելով իր գրավիչ արտաքինը։ Նա նաև անգլերենով հուզումնալից գրառում է կատարել՝ ակնարկելով սևամորթի հանդեպ կատարվածը։
«Ինձ համար միևնույնն է մաշկի գույնը կամ լեզուն, որով խոսում են։ Ինձ համար միևնույնն է կրոնը և սեռական կողմնորոշումը։ Ինձ համար միևնույնն է անցյալը և ապագան։ Ինձ իրապես միևնույնն է դուք հարուստ եք, թե աղքատ։ Ինմ համար միայն մի բան է հետաքրքիր․ դուք սիրտ ունե՞ք»,- գրել է նա։
Սիլվին անչափ գրավիչ լուսանկարներ է հրապարակել, որտեղ ներկայանում է սև ժանյակներից պատրաստված շլացուցիչ զգեստով։ Այն իրապես անչափ գեղեցիկ ընդգծում է նրա մարմինը։
Մյուս լուսանկարում Սիլվին արծաթագույն պիջակ-զգեստ է կրում։
Երկու լուսանկարներում էլ նա անթերի դիմահարդարված է և վարսահարդարված՝ ընդգծելով իր նուրբ մաշկն ու խոշոր, անչափ գրավիչ աչքերը։