«Սիրելի՛ ծնողներ, դիմում եմ ձեզ որպես ծնող…» ԿԳՄՍ փոխնախարարի ուշագրավ խնդրանքը

Դպրոցական արտակարգ դասընթացների շուրջ սեպտեմբերի երկրորդ կեսից սկսվել են ծավալվել տարատեսակ ու իրարամերժ կարծիքներ, տեսակետներ, առհասարակ խոսակցություններ: Հիմնական բողոքը դիմակների հետ է կապված:

Օգտետերերից շատերը լուսանկարների և պատմությունների միջոցով հանրայնացնում են դասապրոցեսներին աշակերտների կրած անհարմարությունների մասին իրենց նկատառումները: Անդրադառնալով դրանց՝ ԿԳՄՍ փոխնախարարը խնդրանքով ու հորդորով դիմել է բոլորին:

Հիշեցնելով, որ իր երեխան նույնպես դպրոցական է, դեռ տսաներկու տարին չի բոլորել և սովորում է սովորական պետական դպրոցում՝ Ժ. Անդրեասյանը նշում է, որ ինքն էլ որպես ծնող համոզվել է հեռավար դասերի անարդյունավետության ու աննպատակահարմարության մեջ:

Նա բերում է այն փաստարկը, որ կրթական ընթացիկ կանոնավոր բացթողումների դեպքում տուժելու է մի ամբողջ սերունդ և գուցե հետագայում անհնարին լինի լրացնել այն բացը, որ կարող է առաջանալ ներկայիս բացթողութմների պատճառով:

Ուստի Ժ. Անդրեասյանը խնդրում է գերխնդիր դարձնել հակահամավարակային կանոնների պահպանմամբ դպրոց հաճախելը, քանզի դրանք չպահելու դեպքում հնարավոր է դարձյալ անհնարին դառնա դպրոց հաճախելը:

Սիրելի ծնողներ, դիմում եմ ձեզ, որովհետև գիտեմ՝ ինչքան անհանգիստ եք ձեր երեխաների համար, նրանց ամեն քայլով ուրախանում եք,…

Опубликовано Zhanna Andreasyan Пятница, 18 сентября 2020 г.

Понравилась статья? Поделиться с друзьями: