«Սիրում եմ տոներ, սիրում եմ տոնել․․․» Սաթենիկ Հազարյանը նշում է ծննդյան օրը․ մանրամասներ նրա մասին

Սիրված արտիստուհիներից Սաթենիկ Հազարյանն այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը։ Դերասանուհին կեսգիշերից անց տեղադրել է տոնական օրվա իր լուսանկարները, որտեղ նա ծննդյան տորթի և երազանքների հետ է։

Սաթենիկը տեղադրված լուսանկարներին կից գրել է հետևյալը․ «Սիրում եմ տոներ, սիրում եմ տոնել, իսկ ամենից առավել սիրում եմ տոնը իմ ծննդյան, շնորհավոր իմ ծննդյան օրը»։

Սաթենիկն արդեն ինչքան ժամանակ է, ինչ հեռուստատեսությունից իր երկպագուների հետ շփվում է որպես հաղորդավար՝ ամեն օր հանդես գալով նոր ճաշատեսակի մատուցմամբ։

Մեր ժամանակի ամենից աշխատասեր հանրային կերպարներից մեկը լինելով՝ Սաթենիկը միևնույն ժամանակ կարողանում է զուգահեռ հետաքրքիր ֆիլմերում ու նախագծերում հանդես գալ։

Այս օրերին նա զբաղված է նար «Մանյունյա» ֆիլմի նկարահանումներով։ Սաթենիկը, թերևս շատերը գիտեն, ունի երկու զավակ։

Առաջնեկը տղա է՝ Ալենը, ով այս տարի է ավարտել դպրոցը, իսկ կրտսերը դստրիկն է՝ չքնաղ Լյուսին, ով արդեն իսկ սկսել է նկարահանվել ֆիլմերում։

Понравилась статья? Поделиться с друзьями: