Սիրուն Մինասն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարները

Ամսից ավելի մայրիկ դարձած Սիրուն Մինասն իր ինստագրամյան սոցհարթակում այսօր տեղադրել է փոքրիկ առաջնեկի՝ չքնաղ Վարդանի լուսանկարները:

Լուսանկարներն արված են ոչ թե պատահականության սկզբունքով, այլ հատուկ. դրանք կազմակերպված ֆոտոսեսիայից վերցված կադրեր են:

Հիշեցնենք, որ իրենց բալիկի քառասուն օրը լրանալուն պես ծնողներն իրենց փոքրիկին տարել են իրենց համար կարևոր ու խարհրդանշական իմաստ ունեցող եկեղեցին՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչը, որ այնտեղ փոքրիկը ստանա իր օրհնությունը:

Այդ նույն վայրում էր, որ մեկ տարի առաջ զույգը օրհնություն ստացավ՝ դառնալով ընտանիք: Քառասուն օրականը բոլորած Վարդանի լուսանկարները մայրիկը դեռ այն ժամանակ չէր հանրայնացնում:

Իսկ այժմ նա մի քանի գեղեցիկ լուսանկարներ է հանրայնացրել, որտեղ Վարդանը քնած է բրդյա գորգի վրա: Վարդանի հագին ձեռագործ, մոխրագույն մանկական հագուստ է:

Այդ նույն հագուստի ոճով ու գունային երանգավորման մեջ գործված մի փոքրիկ խաղալիք էլ դրված է քնած փոքրիկ Վարդանի կողքին:

Понравилась статья? Поделиться с друзьями: