Սիրուշոյի զրնգուն ձայնն Արցախի լեռներում և օգտատերերի արձագանքը

Սիրուշոն մի քանի օր շարունակ բալիկների, ամուսնու և այլ մտերիմ մարդկանց հետ միասին Արցախի տարբեր վայրերում է անցկացրել իր հանգիստը։

Նա տարբեր հոլովակներ ու կադրեր է այդ ընթացքում տեղադրել, որոնցում երևում է արցախյան չքնաղ բնաշխարհը և նրանց անկացրած հանգիստը։

Ահա Սիրուշոյի վերջին հրապարակումը արցախյան չքնաղ լեռների գրկում ակապելլա հնչեցրած գեղեցիկ կատարումն է ներկայացնում։ Երգչուհին արցախյան բարբառով երգ է կատարում, որը զրնգում է արցախյան լեռներով մեկ։

Սիրուշոն իր տեսանյութում նշել է, որ լեռներն արցախյան են, մերն են։ Այս տեսանյութին շատերն են արձագանքել՝ դրական կարծիքներ գրելով երգչուհու տաղանդի և հայրենասիրության մասին։

Օգտատերերից մեկն էլ գրել է հետևյալը․ «Կեցցես, Սիրուշո ջան։ Վստահ եմ Քոչարյանները , որպես Արցախի հայրենասեր զավակներ , այս դժվար պահին մենակ չեն թողնի իրենց հայրենակիցներին ու կտեղափոխվեն Արցախ հիմնական բնակության»։

Սիրուշոյի տեղադրած տեսանյութը, որի մասին խոսվեց վերը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Понравилась статья? Поделиться с друзьями: