Սիրուշոն ներկայացրել է իր լեհ երկրպագուին, ում ձեռքին իր անունն է հայերեն դաջված

Հայտնի է, որ Սիրուշոն լեհական կողմի հրավերով և հետևողական ջանքերի շնորհիվ հասել է Լեհաստան՝ մասնակցելու տեղի կարևոր երաժշտական համերգներից մեկին: Նա պարբերաբար տեսանյութեր ու լուսանկարներ է հանրայնացնում միջոցառման նախապատրաստական և ընթացիկ պահերից:

Հերթական նյութը, որ հրապարակել է երգչուհին, սպասված հանդիպումն է իր երկրպագուներից մեկի հետ: Ներկայացնելով տղային՝ Սիրուշոն նշել է, որ նա ազգությամբ լեհ է, իսկ անունը Բարթեք է:

Սիրուշոն հանդիպման պահից մի փոքրիկ նկարահանված նյութ է հանրայնացրել՝ նշելով, որ իրենք երկուսն էլ այդ հանդիպմանը երկար են սպասել:

Բարթեքն իր ամենից հավատարիմ ու ջերմ երկրպագուներից է: Երգչուհին մեծ ուրախությամբ ու հպարտությամբ է նշել, որ տղան իր ձեռքի վրա նույնիսկ սիրած երգչուհու անունն է դաջել հայերեն տառերով:

Ընդ որում, երկրպագուն դատարկաձեռն չէր եկել. նա սիրելի երգչուհուն տոպրակով նվեր էր բերել: Սիրուշոյի և հավատարիմ երկրպագուի ջերմ հանդիպման դրվագը կարող եք դիտել ստորև:

Bartek is one of my most amazing fans, he’s Polish and even has my name tattooed on him in Armenian 💛 Today I got to finally meet him ))Բարտեկն ազգությամբ լեհ է: Նա իմ լավագույն երկրպագուներից է, ով արդեն երկար տարիներ հետևում է իմ գործունեությանը և անգամ ձեռքին ունի անվանս դաջվածքը հայերեն լեզվով: Այսօր վերջապես առիթ ստեղծվեց, որ հանդիպենք Վարշավայում:

Опубликовано Sirusho Вторник, 1 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: