Սիրուշոն ուշագրավ կադրեր է հրապարակել իր ամառային հանգստից

Հանրահայտ ու ինքնատիպ Սիրուշոն ամառային վերջին ջերմ օրերը անցկացնում է արցախյան բնության գեղատեսիլ գրկում: Նա հանգստանում է այնտեղ ընտանիքի անդամների, բալիկների հետ միասին:

Ամուսնու հետ զուգահեռ սոցցանցային հարթակներում նա տեղադրում է ուշագրավ կադրեր, որոնք պատմում են ընտանիքի անցկացրած ժամանակի մասին:

Դրանից բացի, ընտանիքը նաև ճանաչողական ուսումնասիրություններ է անում:

Սիրուշոն ուսումնասիրում է արցախյան բարբառը, փորձում խոսել տեղացիների բարբառով, իսկ արդյունքում բավականին զվարճալի է ստացվում նրա մոտ արցախյան բարբառով խոսելը:

Զույգը նաև բալիկների հետ ժամանցից է լուսանկարներ հանրայնացնում: Նրանց լուսանկարներում ոչ միայն հանգստի վայրեր են, այլ նաև երևում են միջավայրին բնորոշ կոլորիտային աքսեսուարներ, դեկորացիաներ, արցախյան նախշազարդերով գորգ և ազգայինը խորհրդանշող այլ ատրիբուտներ:

Լ. Քոչարյանը, բացի ընտանեկան հետաքրքիր ժամանցի ուշագրավ կադրերը հրապարակելուց, նաև փորփրում է ընտանեկան փաստաթղթերի արխիվը: Նա գտել և հանրայնացրել էր իր պապի փաստաթղթերից մի որոշ մաս:

Понравилась статья? Поделиться с друзьями: