«Սիրո մասին.» Արամեն խիստ ռոմանտիկ տեսանյութ է հրապարակել կնոջ մասնակցությամբ

Արամեն ու Աննան հանրային ճանաչում ունեցող ամենասիրառատ զույգերից են, ովքեր չեն խուսափում նաև միմյանց նկատմամբ ջերմ վերաբերմունքը համացանցային հարթակներում հանրայնացնելուց:

Մասնավորապես զույգը սիրում է նկարահանել իրենց ավտոճանապարհային երթևեկությունից ռոմանտիկ հատվածներ ու տեսանյութերի տեսքով հանրայնացնել: Նախորդ անգամ Արամեն նմանատիպ տեսանյութ էր հանրայնացրել, որտեղ մեքենայի ղեկին Աննան էր:

Արամեն այդ տեսանյութը մեկնաբանել էր բավականին սիրառատ արտահայտություններով՝ նշելով, որ դա իրենց սիրո գիշերն է: Նշենք, որ երիտասարդ ու գեղեցիկ զույգն արդեն երկու չքնաղ բալիկ ունի, որոնք դեռ շատ մանկահասակ են:

Այս անգամ երգիչը նոր տեսանյութ է հանրայնացրել, որտեղ արդեն ինքն է մեքենայի ղեկին: Նրանք ճանապարհին միասին վայելում են Արամեի վերջին երգը, որը ռուսերենով էր և թարգմանաբար վերնագրված էր «Շքեղ կին»:

Երգի ունկնդրում ուղեկցվում է կատարողի՝ Արեմի կենդանի ձայնակցությամբ և զույգի ջերմ գրկախառնությամբ: Ռոմանտիկ ու սիրառատ այս տեսանյութը կարող եք դիտել ստորև:

Понравилась статья? Поделиться с друзьями: