Սիրված արտիստ Քրիստ Մանարյանը նշում է ծննդյան տարեդարձը. կնոջ և դստեր գեղեցիկ շնորհավորանքը

Այսօր սիրված ու բազմակիորեն տաղանդավոր Քրիստ Մանարյանը նշում է ծննդյան հիսունիննամյա տարեդարձը:

Ծննդյան օրվա առիթով արտիստին ջերմորեն շնորհավորել են տիկինն ու աղջիկը: Կինը՝ Նունե Մանուչարյանը, գրել է.

«Շնորհավոր ծնունդդ, իմ սիրելի Քրիստ, դու մեր հատուկ ուժն ես, մեր պահապանն ու պաշտպանությունն ես: Առողջ և երջանիկ եղիր հավերժ»:

Արտիստի դուստրը՝ Լիլիթ Մանարյանը, գրել է.

«Սեպտեմբերի մեկից հետո էլ գալիս ա երկուսը, Քո ծննդյան օրը, պապ ջան, շնորհավոոոոոր!!! Մերսի, որ Մարդ, հայ, իմ պապա, էսքան նուրբ հոգու ու մեծ տաղանդների տեր ես ծնվել…

Մի անգամ հիշում եմ ասել էիր, որ ինչքան մեծացար, էնքան ավելի լավատես ու ուրախ դարձար»: Լիլիթն իր շնորհավորական հրապարակումը եզրափակել է հորը միշտ կենսուրախ և երջանիկ տեսնելու ցանկությամբ:

Վերջում նա հոր ծննդյան տարեդարձը նշանավորել է՝ հրապարակելով նրա վաղ շրջանի երգերից մեկը: Մենք այն ներկայացնում ենք վարը:

   

Понравилась статья? Поделиться с друзьями: