Անի Քոչարյանն իր մասնագիտական գործունեության շնորհիվ սիրելի է դարձել շատերի համար: Այժմ համավարակի տարածման հետ կապված սահմանափակումների պատճառով շատ արվեստագետ-դերասանների նման Անին ևս միառժամանակ ստիպված է դադարեցնել սիրելի մասնագիտությամբ զբաղվելը:
Օրվա հիմնական մասն ընտանիքի անդամների հետ անցկացնելով՝ Անին այժմ բավարարում է որդու քիմքը՝ նրա համար պատրաստելով նրա սիրելի ուտեստները, որոնք նա վայելելու հնարավորություն չուներ նախկինում, քանզի մայրը հազվադեպ էր տանը լինում:
Անին ափսոսում է, որ հնարավորություն չունի թատրոն գնալ: Չեղարկվել են առաջիկայում նախատեսված երկու բեմադրությունների պրեմիերաները, ինչը մեծ ցավով է ընդունվում թատրոնի դերասանական և ստեղծագործական անձնակազմի կողմից:
Անին կարծում է, որ ստեղծված իրավիճակը, բացի բացասական հանգամանքներից, բերել է նաև միմյանց մասին ավելի ջերմ ու հագատար վերաբերվելու դրական միտում: Անին ժամանակն անցկացնում է՝ լրացնելով ֆիլմեր ու գեղարվեստական գրականություն կարդալու բացը, որը կար ժամանակային սղության պատճառով:
Անին ազատ ժամանակ սիրում է նաև դաշնամուր նվագել: