Այսօր սիրված ու ինքնատիպ դերասանուհի Արմինե Պողոսյանը բոլորում է ծննդյան հիսուներկու տարին։ Արմինեն ծնունդով Երևանից է։
Նա կրթություն է ստացել Երևանի Ա․ Բաբաջանյանի անունը կրող երաժշտամանկավարժական կրթօջախի վոկալային բաժնում, որից հետո ստացել է նաև դերասանական կրթություն։
Ապագա դերասանուհին իր արտիստական գործունեությունը սկսել է Սոս Սարգսյանի անվան թատրոնի բեմից։ Նա շուտով նաև ֆիլմերում հանդես գալու առաջարկներ է ստացել։
Արմինե Պողոսյանին հատկապես մեծ հայտնիություն ու ճանաչում է բերել հեռուստանախագծերում և սիթքոմերում դրսևորած ինքնատիպ դերասանական խաղը։
Արմինեն ընտանիք է կազմել բավականին հասուն տարիքում։ Նրա և ամուսնու տարիքային տարբերությունը շուրջ քսանութ տարի է։
Դերասանուհին իրեն բնորոշ անմիջականությամբ խոստովանել է, որ իր համար նյութականն առաջնային չէ, սակայն որոշ խոսակցություններ նրա ամուսնանալու առիթով ժամանակին այնուամենայնիվ եղան։
Արմինեն բնակվում է Ամերիկայում, սակայն երբեմն լինում է նաև հայրենիքում, իսկ եթե ունենում է դերակատարումների հրավերներ, սիրով ընդունում է դրանք։