Սիրված դերասանուհի Զարուհի Խաչատրյանը նշում է ծննդյան տարեդարձը

Դերասանուհի Զ. Խաչատրյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունչորսամյա հոբելյանը: Այս պահին դերասանուհին աշխատում է Հ. Պարոնյանի անվան թատրոնում: Թատրոնի սոցհարթակում շնորհավորական ու գնահատողական հրապարակում է տեղադրվել դերասանուհու ծննդյան օրվա առիթով:

Զ. Խաչատրյանը ծնվել է Երևանում: Դպրոցական կրթությունը ստացել է Երևանի համար 50 դպրոցում, ապա ուսումնառությունը շարունակել Ա. Բակունցի անվան մանկավարժական ուսումնարանում՝ ստանալով դասվարի մասնագիտացում:

Դրանից հետո նա սովորում է Թատերական ինստիտուտի դերասանական բաժնում, որից հետո սկսում է աշխատել տարբեր թատրոններում, հանդես գալ հետաքրքիր ներկայացումներում, նկարահանվել ֆիլմերում՝ ձեռք բերելով ճանաչում և հարգանք:

Դերասանուհին նաև զբաղվել է ֆիլմերի ու սերիալների կրկնօրինակմամբ: Գործընկերներն ու հանդիսատեսը կարևորում են Զ. Խաչատրյանի բեմական խոսքի տիրապետման վարպետությունը, կերպարի ներքին զգացողությունն ու անկեղծությունը:

Դերասանուհին հիմա էլ շարունակում է ակտիվորեն զբաղվել մասնագիտական գործունեությամբ, նկարահանվել ֆիլմերում և հանդես գալ ներկայացումներում: Նա մեծապես սիրված և ընդունված է թատերասեր հասարակության կողմից:

Понравилась статья? Поделиться с друзьями: