Սիրված դերասանուհի Լալա Մնացականյանի ընտանիքում նոր համալրում է եղել

Լ. Մնացականյանը կրկին տատիկ է դարձել: Ուրախալի լուրն իմանում ենք անձամբ դերասանուհուց:

Երեկոյան Լալա Մնացականյանը սոցցանցային ուրախ գրառում է արել ընտանեկան նոր համալրման առիթով: Նա հայտնել է, որ վերջապես ծնվել է իրենց երկրորդ թոռնիկը, որին անհամբերությամբ սպասում էին:

Չնայած երեխայի ծնունդն ավելի ուշ էր նախատեսված, բայց փոքրիկը շտապել է լույս աշխարհ գալ ավելի վաղ: Եվ չնայած նրան ավելի ուշ էին սպասում, դերասանուհին գրում է, որ ինքն անձամբ հատուկ ներքին զգացողություն է ունեցել, որ փոքրիկը հենց մայիսի 13-ին է ծնվելու:

Դերասանուհին հայտնում է նաև, որ իր ներքին համոզմամբ ու զգացողությամբ նաև իմացել է երեխայի անունը՝ Արէ, չնայած նրա ծնողները փորձել են գաղտնի պահել նաև փոքրիկի անունը:

Փոքրիկ տղայի ծնունդը մեծ ուրախություն է պարգևել արվեստագետների ընտանիքին: Նշենք, որ Լ. Մնացականյանն ընդամենը մեկ դուստր ունի, որի հանդեպ իր անսահման ջերմ, մայրական զգացողությունները դերասանուհին պարբերաբար է արտահայտում տարբեր առիթներով:

Понравилась статья? Поделиться с друзьями: