Սիրված արտիստուհի Հասմիկ Ասլանյան այսօր նշում է ծննդյան հերթական տարեդարձը։ Հասմիկ Ասլանյանը դեռ փոքրուց մեծացել է արտիստական միջավայրում։
Նրա քույրը հաճախել է թատերական խմբակ, ինչն էլ առիթ է հանդիսացել, որ նա ևս հայտ ներկայացնի դերասանուհի դառնալու համար։
Հասմիկը փոքր տարիքում ինքնուրույն գնացել է թատերական խմբակ ու գրանցվել դասերի, որից հետո պարզապես սիրահարվել է իր մասնագիտությանն ու թատրոնին։
Հասմիկ Ասլանյանը ուսանել է Վարդան Աճեմյանի կուրսում, ինչի համար իրեն շատ բախտավոր է համարում։
Հասմիկի հայրը սկզբնական շրջանում դեմ է եղել, որ դուստրը դերասանուհի դառնա, ուստի Հասմիկը միառժամանակ թաքցրել է իր ուսումնառության փաստը թատերական բաժնում, նա երկար ժամանակ կարծել է, թե Հասմիկը Մանկավարժականում է սովորում։
Հասմիկի մասնակցությամբ առաջին ներկայացումը դիտելուց հետո հայրը տանը համբուրել է դստեր ճակատը։
Այսօր դերասանուհին հետաքրքիր ու բեղուն ճանապարհ անցած արտիստուհիներից է, ով սիրված է հեռուստադիտողի ու թատերասեր հանդիսատեսի համար։