Դերասանուհի Սաթենիկ Հազարյանը հայտնի է որպես պայծառ ու աշխատասեր դերասանուհի: Նա անցել է բազմաթիվ դժվարությունների միջով: Իննամյա աղջնակ է եղել, երբ կորցրել է մորը: Այդ օրվանից ի վեր Սաթենիկը նպատակադրվել է երբեք չբացակայել իր ապագա բալիկների կյանքից:
Այսօր պայծառ դերասանուհին երկու հրաշալի բալիկ ունի՝ որդի և դստրիկ: Ավագը Ալենն է, ով արդեն հատել է տասնչորսամյակի շեմը: Նա ունի բազում հետաքրքրություններ, որոնք մայրը փորձում է բավարարել:
Կրտսերը՝ Լյուսին, վեց տարեկան է: Սաթենիկը ցավով է նշում, որ իր լուսերես դստրիկին ծնունդից ի վեր հայրիկը չի տեսել և տեսնելու ցանկություն էլ չի հայտնել դեռևս:
Անկեղծանալով՝ դերասանուհին պատմում է, որ այս ամիս խիստ հագեցած գրաֆիկ ունի նկարահանումներով պայմանավորված:Ալենը զանգել է հորը՝ առաջարկելով մի որոշ ժամանակ միասին անցկացնել, քանի որ մայրիկը գերզբաղված է:
Հայրը մերժել է որդու առաջարկը՝ պատճառաբանելով ֆինանսական խնդիրները: Պատմելով այս մասին՝ դերասանուհին նշում է, որ ինքը բավականին ուժեղ է՝ ամենը ժպիտով հաղթահարելու համար: