Սիրված դերասան Դավիթ Աֆրիկյանի ծննդյան օրն է. նա այս օրերին ճակատում է

Այսօր սիրված դերասան Դավիթ Աֆրիկյանի ծննդյան օրն է: Նա բոլորում է ծննդյան երեսուներկու տարին: Դավիթն արդեն երկար ժամանակ է, ինչ մի շարք արվեստի ներկայացուցիչների հետ գտնվում է Արցախի առաջնային գծում:

Դավիթի ծննդյան տարեդարձը շնորհավորել է մեկ այլ Դավիթ՝ գրող, դերասան Դավիթ Մշեցին, ով նույնպես արցախյան ճակատի առաջնային հատվածում է գտնվում՝ մյուսների կողքին:

Դավիթ Մշեցին, շնորհավորելով ընկերոջը ծննդյան օրվա առիթով, հրապարակել է իրենց համատեղ լուսանակրը՝ գրելով հետևյալը. «Դավս շնորհավոր թանկ ջան։ Միշտ ամուր ու զուլալ տեսնեմ քեզ։ Էս հրամանա։ Գրկում եմ ախպերս։ Հաղթելու ենք…»

Նշենք, որ Դավիթ Աֆրիկյանը ծնունդով Երևանից է, ավարտել է Թատերական ինստիտուտը, նկարահանվել մի շարք ֆիլմերում: Նա դերասանական գործունեությունը զուգահեռ զբաղվում է նաև կազմակերպչական ու պրոդյուսերական աշխատանքներով:

Դավիթը դեռևս ամուսնացած չէ, քանի որ չի ցանկանում այդ հարցում շտապել: Միանալով բոլոր շնորհավորանքներին՝ սիրված դերասանին հաղթանակած վերադարձ ենք ցանկանում:

Понравилась статья? Поделиться с друзьями: