Սիրված դերասան Հասմիկ Ղարիբյանն այսօր կդառնար քառասունմեկ տարեկան

Հասմիկ Ղարիբյանը մեր այն երիտասարդ արտիստուհիներից է, ով իր պայծառ կերպարով մնում է և կմնա շատերի ջերմ հիշողությունների մեջ։

Հասմիկն արդեն յոթ տարի մեզ հետ չէ։ Կյանքին հիվանդության պատճառով երիտասարդ տարիքում հրաժեշտ տված արտիստուհին այսօր կդառնար 41 տարեկան։

Հասմիկը ծնվել է դերասանի ընտանիքում։ Նրա հայրը՝ Իշխան Ղարիբյանը, ևս տաղանդավոր դերասան էր։ Հասմիկը մշակութային հագեցած կրթություն է ստացել դպրոցական ուսումնառությանը զուգահեռ։

Հաճախել է երաժշտական ու պարային դպրոցներ, ավարտել ջազի և պարրավեստի քոլեջները։ Հետո հանդես է եկել հեռուստանախագծերում, որոնք մեծ մասամբ իրականացվում էին Արմենիա հեռուստատեսության կողմից։

Հենց այս հեռուստանախագծերի շնորհիվ էլ Հասմիկը մեծ սեր, ճանաչում և լավ ընկերներ է ձեռք բերում։

Որպես դերասանուհի հանյտնի դարձած Հասմիկն ամուսնանում է և 2012 թվականին տեղափոխվում Ամերիկայի Լոս Անջելես քաղաք։

Սակայն արտիստուհին այստեղ երկար չի մնում, քանի որ երկու տարի անց չարաբաստիկ հիվանդության պատճառով հրաժեշտ է տալիս կյանքին։ Հասմիկի մարմինը հանգչում է Երևանում։

Понравилась статья? Поделиться с друзьями: