Շատ-շատերի սիրելի Կ. Ասլանյանը վերջապես խոսել է իր և Դ. Մխիթարյանի փոխհարաբերությունների մասին՝ հաշվի առնելով, որ այդ տեղեկությունը խիստ հետաքրքրում է իր ր գործունեությամբ բոլոր հետաքրքրվողներին:
Անկեղծորեն անդրադառնալով թեմային՝ նա մեկընդմիշտ արձանագրել է, որ գործի բերումով հանդիսանում է Դիանայի պրոդյուսերը, սակայն միմյանց միջև սոսկ ընկերական փոխհարաբերություններ են և ոչ ավելի: Նրանք պարզապես մտերիմներ են, լավ բարեկամներ:
Կարենը բավականին անկեղծորեն նշել է, որ հաճախադեպ է բարի նախանձի զգացողություններ ունենում, սակայն չի ցանկանում մասնավորեցնել, թե հատկապես ում է նախանձել նա մինչ այս:
Կարենը չի թաքցնում այն իրողությունը, որ ինքը բավականին լավ է վարձատրվում, քանի որ արդեն փորձառու է դարձել և իր մասնակցությամբ սեփական ներդրումն է ունենում տվյալ հեռուստանախագծերում:
Իսկ թե ուրիշ ինչ հարցերի է պատասխանել և ինչ փորձությունների միջով է անցել Կ. Ասլանյանը, կարող եք իմանալ՝ դիտելով ստորև կցված նյութը: