Սիրված դերասան Սամվել Թոփալյանը նշում է ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Սիրված դերասան Ս. Թոփալյանը նշում է ծննդյան երեսունյոթամյա տարեդարձը՝ ստանալով ընկերների ջերմ շնորհավորական բարեմաղթանքները: Դերասանի սոցցանցային էջն այսօր ողողված է տարբեր օգտատերերի, գործընկերների, երկրպագուների բարեմաղթանքային հրապարակումներով:

Սամվելը ծնվել, մեծացել, դպրոցական կրթություն է ստացել Երևանում, հետո սովորել է Թատերական ինստիտուտում՝ Արմեն Մազմանյանի արվեստանոցում՝ ստանալով դերասանի մասնագիտացում:

Նա հադես է եկել ֆիլմերի կրկնօրինակումներով, դերասանական բազմաթիվ կերպարների մարմնավորմամբ: Ս. Թոփալյանին հատկապես մեծ սեր ու ճանաչում են բերել Հանրային հեռուստատեսության նախագծերին մասնակցությունը:

Երիտասարդ դերասանը շարունակում է զբաղվել դերասանական և ֆիլմերի կրկնօրինակման գործունեությամբ՝ միաժամանակ մանկավարժական գործունեություն ծավալելով:

Ս. Թոփալյանն ունի նաև շատ գեղեցիկ ընտանիք: Նա ամուսանցել է պարուհի և մասնագիտությամբ սոցիոլոգ Սոնա Դավթյանի հետ:

Գեղեցիկ ընտանիքում երկու զավակ է մեծանում: Նրանք որդուն անվանել են Արմեն, իսկ դստերը՝ Արփեն:

Ս. Թոփալյանը սիրում է ազատ ժամանակն անցկացնել ընկերների հետ: Նա հաճույքով է զբաղվում որսորդությամբ:

Понравилась статья? Поделиться с друзьями: