Սիրված երգչուհի Աննա Խաչատրյանը պատասխանել է իր անձնական կյանքին վերաբերող հարցերին

Սիրված երգչուհի Աննա Խաչատրյանը ամռանը բոլորել է ծննդյան քառասունամյա հոբելյանը, սակայն անձնական կյանքի առնչությամբ դեռևս ոչ հանրային տեղեկություն չի հայտնել: Ժամանակին, պատասխանելով հետաքրքրասերների հարցերին, նա նշել էր, որ ծնողների հետ է ապրում:

Նրա երգարվեստի սիրահարների համար հետաքրքիր է եղել իմանալ, թե արդյոք սիրելի երգչուհին ունի սիրելի կողակից, թե՞ ոչ:

Լրագրողների ու հետաքրքրասերների այս հարցին երգչուհին անձամբ ծիծաղով է պատասխանել: Երբ նրան ասել են, թե հաճախ են մի տղամարդու ուղեկցությամբ տեսնում, երգչուհին ժխտել է կողակից ունենալու հանգամանքը:

Նա նշել է, որ ինքն էլ շատ կուզենար իր կողքին ունենալ մեկին, ում կսիրեր, բայց, ցավքո սրտի, դեռ չկա այդպիսի մեկն իր կյանքում:

Նշենք, որ երգչուհին ժամանակին բավականին ակտիվ ու արդյունավետ երաժշտական գործունեությամբ էր զբաղվում, երաժշտական տարատեսակ մրցույթների էր մասնակցում՝ մեծ մասամբ հաղթանակներ բերելով, իսկ այժմ ավելի շատ մանկավարժական գործունեություն է ծավալում:

Понравилась статья? Поделиться с друзьями: