Սիրված երգչուհի Դալիթան նշում է ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Սիրված երգչուհի Դալիթան բոլորում է ծննդյան քսանմեկամյա հոբելյանը: Նա ծնվել է Թեհրանում, իսկ երբ լրացել է աղջնակի երկու տարին, նրա ընտանիքը փոխադրվել է Հայաստան՝ հաստատվելով Երևանում:

Դպրոցական ուսումնառությանը զուգահեռ՝ Դալիթան նաև երաժշտական կրթություն է ստացել, իսկ այժմ ուսանում է Եվրոպական համալսարանում: Նա ակտիվորեն զբաղվում է ոչ միայն երգարվեստով, այլ նաև պարարվեստով:

Որպես երգչուհի՝ մի քանի տարվա ընթացքում հասցրել է հանդես գալ մի շարք գեղեցիկ կատարումներով ու տեսահոլովակներով:

Երգչուհին իր տեսահոլովակներում առիթը բաց չի թողնում նաև պարային գեղեցիկ համարներ ներկայացնելու համար:

Մայրաքաղաքային, հանրապետական ու միջազգային մրցույթներում կենսուրախ ու տաղանդավոր աղջիկը հրաշալի մասնակցություն է ունեցել՝ արժանանալով մեդալների ու պարգևների: Դալիթան մեզ նաև Եվրոտեսիլում է ներկայացրել:

Դալիթան նաև դերասանական փորձառություն ունի: Իրեն բազմակողմանիորեն դրսևորող աղջիկն այսօր էլ շարունակում է նույն կենսասիրությամբ ու ակտիվությամբ զբաղվելի սիրելի գործունեությամբ՝ ստեղծելով հետաքրքիր գործեր:

Понравилась статья? Поделиться с друзьями: