Սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանի ծննդյան օրն է

Այսօր սիրված երգչուհի Հասմիկ Կարապետյանը նշում է ծննդյան քառասուներեքամյակը: Իր բազմաթիվ երկրպագուներին երգչուհին մշտապես փորձում է ուրախացնել և զարմացնել՝ չնայած խիստ զբաղվածությանը:

Դպրոցին զուգահեռ երաժշտական կրթություն ստանալուց հետո Հասմիկն ուսումը շարունակել է Գլաձորի համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում, սակայն շուտով փոխել է ուսուցման գիծը՝ վերադառնալով երգարվեստ:

Շուտով Երգի պետական թատրոնի վոկալի բաժնում նրա ուսումը ևս կիսատ է մնում, քանի որ մեկնում է Ամերիկա: Հայաստան վերադառնալով՝ նա ոչ միայն շարունակում է երաժշտական ուղին, այլև հեռուստաընկերություններում տարբեր նախագծերի է աշխատակցում:

Երգչուհին այս տարիների ընթացքում հասել է մասնագիտական բազում հաջողությունների, նշանակալի նվաճումների, իսկ ընտանեկան կյանքում կարողացել է որոշակի ներդաշնակություն ստեղծել:

Ամուսնու՝ Շանթի հետ նա մեծացնում է իրենց երկու բալիկներին՝ դստրիկին՝ Տաթևին, ով արդեն երեք տարեկան է, և նորածին որդուն՝ Գրիգորիին:

Հասմիկն իր ինքանտիպությամբ որոշակիորեն առանձնանում է իր գործընկերների շրջապատում: Նրա ոճը անհնար է շփոթել այլոց հետ:

Понравилась статья? Поделиться с друзьями: