Սիրված երգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստուհի Լեյլա Սարիբեկյանի ծննդյան օրն է․ մանրամասներ երգչուհու մասին

Սիրված երգչուհիներից Լեյլա Սարիբեկյանն այսօր բոլորում է ծննդյան հիսունութ տարին։ Երգչուհին ծնվել է Վրաստանի մայրաքաղաքում, սակայն հետագա կյանքն ապրել է հայրենիքում։ Նա դպրոցական կրթությունը ստացել է Դ․ Վարուժանի անունը կրող դպրոցում։

Դպրոցիցի հետո երաժշտական կրթություն է ստացել Մանկավարժական համալսարանի Երգ-երաժշտության ֆակուլտետում։ Հետագա տարիներին երգեցողությանը զուգահեռ Լեյլա Սարիբեկյանը զբաղվել է նաև մանկավարժական գործունեությամբ։

Լեյլա Սարիբեկյանը հանդես է եկել տարբեր հեղինակավոր մրցույթների ու երաժշտական փառատոնների՝ գրեթե միշտ լավագույնս ներկայանալով ու պատվավոր մրցանակների արժանանալով։ Երգչուհին հատկապես հայտնի ու սիրելի է իր ժողովրդական, ազգագրական երգերի կատարումներով։

Լելյա Սարիբեկյանը նաև մի շարք երաժշտական հայտնի նախագծերում հանդես է եկել որպես գնահատող ժյուրիի անդամ՝ իր կարծիքի և պրոֆեսիոնալ գնահատման շնորհիվ առաջին պլան բերելով տաղանդավոր երիտասարդ դեմքերի։

Լեյլա Սարիբեկյանն ամուսնացած է Արսեն Յախանեջյանի հետ, ով մասնագիտությամբ ատամնատեխնիկ է։ Նրանք հանդիպել են դպրոցում, իսկ այժմ երկու տղաներ ունեն, ովքեր արդեն չափահաս մարդիկ են։

Понравилась статья? Поделиться с друзьями: