Սիրված երգչուհի Սոնան նոր երգի պրեմիերա է ներկայացրել

Սիրված երգչուհի Սոնան նորությամբ է հանդես եկել: Նա քիչ առաջ իր յութուբյան ալիքում նոր ձայնագրված երգ է ներկայացրել, որը, ինչպես երգչուհու մյուս երգերը, ռուսալեզու է. ներկայացված է ռուսերենով: Նոր երգը վերնագրված է «Երգի՛ր, եգի՛ր»:

Երգի երաժշտության հեղինակը Արմեն Մարտիրոսյանն է, իսկ խոսքերը հեղինակել է Ռիմա Կազակովան: Երգը ներկայացված է հոլովակի զուգակցությամբ, իսկ հոլովակը ձայնագրման ստուդիայում երգի ձայնագրման գործընթացի կադրերից է կառուցված:

Երգչուհու միառժամանակյա լռությունը, ինչպես երևում է նրա երկրպագուների մեկնաբանություններից ու ոգևորությունից, այնքան էլ Սոնայի երգարվեստի սիրահարների սրտով չէր: Նրանք մեծ սիրով են ընդունել սիրելի երգչուհու նոր գործը:

Երգը երաժշտության, երգարվեստի մասին է: Այն ներկայացնում է, թե ինչ դժվար է առանց երգի և երգելու ապրելը: Երգը ռիթմիկ ու տրամադրություն ստեղծող գործ է:

Երգչուհու նոր կատարումը կարող եք վայելել վարը ներկայացված հովովակում՝ թողնելով նաև ձեր կարծիքը:

Понравилась статья? Поделиться с друзьями: