Սիրված հաղորդավարուհի Սիմա Բաղդասարյանը նշել է ծննդյան երեսունութամյակը. մանրամասներ

Շատերին որպես հաղորդավարուհի հայտնի Սիմա Բաղդասարյանը սեպտեմբերի 16-ին նշել է ծննդյան երեսունութամյակը: Սիմայի իսկական անունը Հռիփսիմե է եղել, սակայն նրա տատիկը ձևափոխել է թոռնիկի անվան վերջին վանկը՝ դարձնելով Սիմա:

Սիման փոքր տարիքում մեծ սեր ու հետաքրքրություն է ունեցել մոդելի մասնագիտության հանդեպ, ցանկացել է մոդել դառնալ, սակայն հայրիկի խստության պատճառով փոխել է երազանքը, իսկ այժմ չի փոշմանել:

Նա մասնագիտությամբ ատամնաբույժ է: Ի սկզբանե հեռուստատեսությունից բժշկական հաղորդաշար վարելու հրավեր ստանալով՝ Սիման հետո նաև այլ առաջարկներ էլ է ստանում՝ դառնալով «Արմենիա» հեռուստաընկերության առավոտյան ծրագիր վարողներից մեկը:

Սիման այն տեսակի անձանցից է, ով շարունակաբար ուղիներ է որոնում առաջ գնալու, զարգանալու:

Սիման նաև ֆիլմում է նկարահանվել, սակայն հասկանալով, որ դա իրենը չէ, այլևս չի շարունակել այդ գիծը: Ամուսնանալուց հետո որոշ ժամանակ անց Սիման նաև բալիկ է ունեցել, իսկ այժմ մտածում է նաև երկրորդ բալիկ ունենալու մասին:

Понравилась статья? Поделиться с друзьями: