Սիրված հաղորդավար Արտակ Վարդանյանը նշում է ծննդյան տարեդարձը. լուսանկարներ

Անձնագրով՝ Արտավազդ, բոլորին որպես Արտակ հայտնի հաղորդավարն այսօր նշում է ծննդյան երեսունմեկ տարին: Դեռ ուսանողության տարիներից Ա. Վարդանյանը հեռուստաէկրաններին է և սիրելի է շատերի համար:

Ավարտելով ՀՊՄՀ-ի լրագրության ֆակուլտետի նախ բակալավրիատը, ապա մագիստրատուրան՝ Ա. Վարդանյանը հիմանվոր աշխատանքի է անցնում լրագրության ոլորտում՝ վարելով հաղորդունմեր, պատրաստելով հետազոտական ռեպորտաժներ:

Երիտասարդ հաղորդավարը մշտապես գտնվում է հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրության կենտրոնում, սակայն նա դեռ չի գտել իր սրտի միակին, համենայնդեպս այդ մասին հանրային տեղեկություն չի հանրայնացրել:

Արտակի հայրը մասնագիտությամբ մաթեմատիկոս է, իսկ մայրը՝ բուժքույր է: Ա. Վարդանյանը խոստովանում է, որ հայրն ու եղբայրն իսկզբանե դեմ են եղել իր եթերում երևալու մտքին, քանի որ մտածել են, թե նա չի կարող իրեն լավ դրսևորել:

Հետո, տեսնելով երիտասարդ տղայի հաջողությունները, սկսել են աջակցել նրան: Ա. Վարդանյանը նաև ֆիլմերում նկարահանվելու հրավերներ է ստանում, սակայն մերժում է դրանք:

Понравилась статья? Поделиться с друзьями: