Սիրված ու ինքնատիպ դերասանուհի Ժենյա Մկրտումյանի ծննդյան օրն է․ մանրամասներ դերասանուհու մասին

Սիրված ու ինքնատիպ արտիստուհի Ժենյա Մկրտումյանն այսօր կբոլորեր ծննդյան յոթանասուներեք տարին։ Ժենյան արդեն հինգ տարի է, ինչ մեզ հետ չէ։ Նա մահացել է 2016 թվականին։

Ժենյա Ավետիսյանը ծնվել ու մեծացել է արտիստական ընտանիքում՝ հետաքրքիր միջավայրում։ Նրա տատը լեգենդար դերասանուհի Արուս Ոսկանյանն է։

Ժենյան սկզբնական շրջանում բանասիրական կրթություն է ստացել՝ ավարտելով Մոսկվայի համալսարանի Ռ․ լեզվի և գրականության բաժինը։

Հետո ապագա դերասանունհին դերասանական կուրսերի է հաճախել՝ սկսելով զբաղվել դերասանությամբ։ Նա իրեն հենց արտիստական ոլորտում էլ գտնում է ու կայանում որպես դերասանուհի։

Ժենյա Մկրտումյանի կերտած դերերը տիպային կերպարներ են, որոնք արտիստուհու պրոֆեսիոնալ մատուցման շնորհիվ ընդունվում ու սիրվում են հանդիսատեսի և հեռուստադիտողի կողմից։

Ժենյա Մկրտումյանի դուստրը ևս շոու բիզնեսի ներկայացուցիչ է։ Նա երգչուհի Մայա Մարգարյանն է, ով տարիներ առաջ հայտնի էր իր երաժշտական կատարումներով, սակայն այսօր այդքան էլ ակտիվ չէ ոլորտում։

Понравилась статья? Поделиться с друзьями: