Սիրված ու ճանաչված դերասանուհի Սեդա Հունանյանը նշում է ծննդյան տարեդարձը

Սիրված ու մեծ հարգանք վայելող դերասանուհի Սեդա Հունանյանն այսօր նշում է ծննդյան յոթանասունամյա հոբելյանը: Նա օրվա առիթով գործընկերներից, աշակերտներից և երկրպագուներից բազմաթիվ շնորհավորական բարեմաղթանքներ է ստացել:

Նա ծնվել է Երևանում, ավարտել Գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական բաժինը, աշակերտել է Վարդան Աճեմյանի մոտ: 21 տարեկանից աշխատել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում՝ կերտելով բազում հաջողված դերեր:

Հատկանշական են դերասանուհու կերտած հեռուստատեսային կերպարները, որոնց շնորհիվ նա սիրվել է հեռուստադիտողների կողմից:

Նրա ներկայացրած հայ կնոջ կերպարի միջոցով դերասանուին կարողանում է փոխանցել հայ կնոջ կոլորիտային մտածողությունն ու միջավայրը:

Դերասանուհին նաև մանկավարժական գործունեություն է ծավալում: Նա դասավանդում է «Արահետ» պրոդյուսերական կենտրոնում: Սեդա Հունանյանը նաև հրաշալի ձայն ունի ու տարիներ առաջ ճանաչվել է որպես կամերային լավագույն երգչուհի:

Միանալով տաղանդավոր արտիստուհու հասցեին ուղղված շնորհավորական բարեմաղթանքներին՝ մենք ևս ցանկանում ենք ստեղծագործ, բեղուն և արժեքավոր ձեռքբերումներով լի տարիներ:

Понравилась статья? Поделиться с друзьями: