Սիրված ու ճանաչված երգիչ Հայկոն ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխվել է հիվանդանոց․ ի՞նչ է պատահել նրան

Սիրված ու տաղանդաշատ երաժիշտներից Հայկոն, ով վերջին շրջանում հանրային հարթակներում չէր երևում, տեղափոխվել է Միքայելյանի անունը կրող հիվանդանոց։ Երաժշտին հիվանդանոց են փոխադրել երկու օր առաջ։

Հայտնի է, որ մասնագետները երաժշտի վիճակը ծանր, նույնիսկ ծայրահեղ ծանր են գնահատել։ Դեռևս հստակորեն չի նշվում, թե ինչ ախտորոշում է տրվել երգչին, սակայն նա շարունակում է մնալ հիվանդանոցում։

Հայտնի է դարձել, որ քաղաքական գործիչներից Ալեն Սիմոնյանն այսօր անձամբ այցելել է այն հիվանդանոց, որտեղ բուժում է ընդունում Հայկոն։ Նա տեսակցել է երգչին՝ տեղեկանալով նրա առողջական վիճակի մանրամասների մասին։

Ա․ Սիմոնյանի մամլո խոսնակ Ծովինար Խաչատրյանը հաստատել է պաշտոնյայի այցը, սակայն այլ մանրամասներ երաժշտի առողջական վիճակի մասին չի հայտնել։

Լրատվամիջոցներից մի քանիսում հայտնվել է տեղեկություն այն մասին, որ երգչին հիվանդանոց են տեղափոխել համավարակով պայմանավորված։ Այս վարկածը դեռևս չի հաստատվել։

Понравилась статья? Поделиться с друзьями: