Սիրված ու տաղանդավոր դերասանուհի Անահիտ Քոչարյանի ծնդնյան օրն է․ մանրամասներ նրա մասին

Այսօր սիրված ու տաղանդաշատ արտիստուհիներից Անահիտ Քոչարյանը բոլորում է ծննդյան վաթսունվեց տարին։ Նա ծնվել է Գյումրիում։ Դերասանական կրթությունն էլ ծննդավայրի Դրամատիկական թատրոնում է ստացել։

Անահիտը դեռ չորս տարեկանից ցուցաբերել է արտիստական տաղանդ։ Նրա ծնողները սովորական բանվորներ են եղել, ովքեր աշխատել են Տեքստիլ կոմբինատում։ Անահիտը ծնողներին չդառնացնելու համար սկզբում ցանկացել է դառնալ բժշկուհի։

Բայց ճակատագրական պատահականությունը նրան թատրոն է տարել։ Սովորելով Երվանդ Ղազանչյանի հսկողության ներքո՝ Անահիտը շուտով աշխատում է նույն թատրոնում որպես դերասանուհի՝ կերտելով հետաքրքիր և ուժեղ կերպարներ։

Անահիտը խոստովանում է, որ իր կերտած կերպարներն իրեն ուժ են տվել, ուժեղ են դարձրել, յա դկերպարների շնորհիվ նա դժվարին իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու կարողություններ է ձեռք բերել։

Շատերը կհիշեն  «Ուրախ ավտոբուս» ֆիլմից Անահիտի կերտած Սաթենիկի կերպարը, ով, լինելով ուսուցչուհի, խնամքի տակ է վերցնում իր որբացած աշակերտին։

Անահիտի մտածողության վրա անդառնալի ու նշանակալի հետք է թողել Գյումրվա երկրաշարժը։

Понравилась статья? Поделиться с друзьями: