Հայտնի ու սիրված դերասանուհի Սոֆիկ Սարգսյանը բոլորում է ծննդյան յոթանասուն տարին։ Նա եղել է Մանկավարժական համալսարանի կուլտուրայի ֆակուլտետի սան։ Սովորել է Հենրիկ Մալյանի դասարանում։
Սոֆիկ Սարգսյանը ստացել է դերասանի մասնագիտություն, հանդես է եկել որպես հաջողված դերասանուհի, աշխատել է նաև որպես ռեժիսոր։Նա այժմ էլ մանկավարժական գործունեություն է ծավալում՝ Մանկավարժական համալսարանում դասավանդելով որպես դասախոս։
Ս․ Սարգսյանին հատկապես մեծ ճանաչում ու սեր է բերել «Նահապետ» հայտնի ֆիլմում կերտած Նուբարի կերպարը։ Նա այժմ էլ ստանում է նկարահանումների կամ դերակատարումների առաջարկներ, սակայն ինչ-ինչ պատճառներով ոչ բոլորն է ընդունում։
Քանի որ դերասանը առաջնային է համարում բնությունը, նա իր արտաքին տեսքի մեջ որևէ կողմանկի փոփոխություն չի իրականացրել, չնայած որ դերասանուհի է։Դերասանուհի մի առիթով խոստովանել է, որ երբևէ և հիմա էլ չի օգտվում ժամանակակից սարքավորումներից, չի ծխում կամ խմում, նրա կյանքը լցնում է գլխավորապես թատրոնը։