«Սյունիքի մարզին հատուկ շնորհակալություն․․․»

Այսպիսով, տեղի ունեցան նաև Հայաստանի համար ամենից ճակատագրական ժամանակաշրջանի ընտրությունները, որի արդյունքները չնայած դեռ վերջնական ճշգրտված չեն, սակայն մոտավորապես պարզ են և արդեն կարելի է եզրակացություններ անել։

Այս ընտրությունների արդյունքները շատերն էին պնդում, որ կարող են բոլորովին անկանխատեսելի լինել՝ հաշվի առնելով ներհայաստանյան իրավիճակը։ Արդյունքը, իրոք, դատելով արձագանքներից, անսպասելի էր շատերի համար։

Ընտրական փուլի արդյունքների մասին հրապարակումներ է արել նաև Ն․ Փաշինյանը՝ նշելով, որ այդպիսով իր ղեկավարած ուժը մեծամասնություն է կազմելու խորհրդարանում։ Ընտրությունների ելքի մասին հանրահայտ բժիշկ Հայկ Մանասյանը գրում է․

«Բարի լույս, քաղքենի մտավորականություն և մթամ թե քաղաքականապես հասուն կուսակցականներ։ Ինչ կարգի փուճ պտի լինի ազգիդ էլիտան, որ ընտրողների 55%-ը նախընտրի Նիկոլին, 20%-ը Քոչարյանին իսկ 5%-ն էլ Վանեցյանին։

Ի՞նչ կարգի պիտի ազգի մտավորականությունը կապ չունենա իր չարքաշ համերկրացիների հետ։ Սյունիքի մարզին հատուկ շնորհակալություն՝ ռուսահպատակ ֆեոդալների խաբկանքներին չտրվելու համար»։

Понравилась статья? Поделиться с друзьями: