Սոնա Շահգելդյանն արձագանքել է իր հետախուզման մեջ գտնվելու մասին լրատվությանը

Այսօր Գ․ Շամշյանի անունով գործող լրատվական կայքում տեղեկություն է տեղադրվել այն մասին, որ արդեն երկու օր է, ինչ հանրահայտ երգչուհիներից Սոնա Շահգելդյանը հետախոզման մեջ է գտնվում ոստիկանների կողմից։

Կայքում նաև նշվել է հոդվածը, որի համաձայն մեղադրանք է առաջադրվել երգչուհուն։ Ըստ այդմ՝ երգչուհին մեղադրվում է 188 հոդվածի 2-րդ մասով։Այդ տեղեկատվությունից անմիջապես հետո հայկական մյուս բոլոր էլեկտրոնային կայքերը արտատպեցին և իրենց կայքերում էլ տեղադրեցին այդ տեղեկությունը։

Քիչ առաջ երգչուհին անձամբ արձագանքնել է այդ տեղեկատվությանը։ Իր սոցհարթակում տեղադրել է Նյուզ․ամ կայքի տեղադրած նյութի սքրինը՝ գրելով, որ բոլորը պատասխան են տալու իր բարի համբավը կեղտոտելու փորձել անելու համար, իսկ ինքն ամեն ինչ հարթելու է։

Նա գրել է, որ իր կյանքը մաքուր է ապրել, իսկ այդ հարցի և կեղծ լուրեր տարածողների հանդեպ այլ կերպ է վարվելու։ Նա գրել է, որ ոմն «աբիժնիկներ» չգիտեն՝ ինչ անեն, ընկել են իր հետևից։

Понравилась статья? Поделиться с друзьями: