Ռուսաստանյան դեսպանությունը հիանալի նորություն է հայտնում՝ մեր հայրենակիցների՝ Հայաստան վերադառնալու շուրջ։ Րոպեներ առաջ «Զվարթնոցում» ժամանել է Սոչիից եկող «Ռեդ վինգսին» պատկանող ինքնաթիռը։ Այն հայրենիք է բերել 212 քաղաքացի։
Իրապես հիանալի է՝ նման իրավիճակում անչափ կարևոր է դեսպանության կազմակերպված նախաձեռնությունը, որն օգնում է այս ծանր համավարակային իրավիճակում վերադառնալ հայրենիք՝ անցկացնելու կորոնավիրուսյան ախտով պայմանավորված պարապուրդային վիճակը, որն առկա է ռուսաստանյան բազմաթիվ կազմակերպություններում։
Այդ իրավիճակում նմանատիպ աջակցությունն անչափ է կարևորվում հանրության կողմից, առանց այդ էլ խոցված բազմաթիվ կենցաղային ցնցումներից ու ճգնաժամային իրավիճակներից։
Վերադարձած քաղաքացիները, ի տարբերություն նախկինի, չեն մեկուսացվելու, այլ ուղարկվելու են տուն՝ ինքնամեկուսացում կազմակերպելու։ Դա վերահսկվելու է ոստիկանական ուժերի կողմից, որպեսզի ոչ ոք չխախտի կանոնները։
Նշենք՝ մայիսի քսանհինգին չվերթ կլինի նաև Մոսկվայից, իսկ մայիսի քսանյոթին՝ Սանկտ Պետերբուրգից։ Սա հնարավորություն կտա հայերին՝ ընտանիքներով հանդերձ, վերադառնալ հայրենիք։