Սոչին ջրածածկ է եղել․ բնակչությանը զգուշացվել է տարհանման մասին․ բացառիկ և ուշագրավ մանրամասներ

Եղանակային տեղատարափ ու տևական տեղումները արտակարգ իրավիճակի պատճառ են դարձել որոշ տարածաշրջաններում։ Այս պահի դրությամբ վիճակը կրիտիկական է հատկապես Սոչիում, որտեղ հուներից դուրս են եկել Հերոտա և Մացեստա գետերը՝ լցվելով փողոցներն ու մարդկանց բնակարանները։

Վիճակը կրիտիկական է մասնավորապես Ադլերի և Խոստինսկի տարածաշրջաններում, որտեղ բնակիչներին զգուշացրել ու նախապատրաստել են վիճակի ծանրանալու դեպքում նաև տարհանման պատրաստվել, իսկ ծովափնյա շրջաններում մարդկանց արդեն տարհանել են։

Այս պահին տարածաշրջանում իրականացվում եմ շուրջօրյա վերականգնողական և աղետի կանխարգելման գործողություններ։ Զբաղված են համապատասխան գերատեսչությունների բոլոր ներկայացուցիչները։

Սոչիում եղել են նաև փոթորիկներ, որոնք ուղեկցվել են ծառերի տապալմամբ։ Եղել են դեպքեր, երբ ծառերը ընկել են տրանսպորտային միջոցների կամ էլ շինությունների վրա՝ պատճառելով ոչ միայն նյութական, այլ նաև մարդկային կորուստներ։

Եղանակային անոմալ պայմանների արդյունքում Սոչիում գրանցվել է նաև մեկ զոհ ու երկու վիրավոր, ովքեր տեղափոխվել են հիվանդանոց։ Համապատասխան նյութը՝ կից։

Понравилась статья? Поделиться с друзьями: