Սուրեն Շահվերդյանի հուզիչ շնորհավորանքը որդու ծննդյան օրվա առթիվ

Այսօր հայտնի ռեժիսոր Սուրեն Շահվերդյանի որդու՝ կրտսեր Վահե Շահվերդյանի ծննդյան օրն է: Այս մասին իմանում ենք նրա սոցցանցային հրապարակումից:

Սուրենը հաճախ է նշում, որ իր որդին իր լավագույն ընկերն է: Նա որքան էլ մեծանա, իր ամենաթանկ ու խելացի տղան է մնալու:

Սուրենը նաև խոստովանում է, որ իրենք հաճախ են վիճում, բայց նրանց միջև եղած կապը միշտ ամուր է մնում: Հայրը, տեղադրելով իր և որդու լուսանկարը, շնորհավորական հուզիչ խոսքեր է ուղղել որդուն:

Ռեժիսորը գրել է. «Ծնունդդ շնորհավոր, արդեն մեծացած որդիս: Մաղթում եմ քեզ ամուր, վստահ և համարձակորեն քայլել ու բարձրանալ կյանքի սանդուղքով՝ առանց սայթաքելու, առանց հիասթափության և առանց ոգին կորցնելու:

Այժմ ամենակարևոր խնդիրն այն է, որ դու հնարավորինս շուտ գտնես քեզ այս կյանքում և բացահայտես քո ամբողջ ներուժը: Թող հաջողությամբ պսակվի այն գործը, որը դու կնախաձեռնես: Թող քո օրերը լցվեն երջանկությամբ, հասկացությամբ ու հաջողությամբ»:

Ռեժիսորի շնորհավորական հրապարակումը՝ կից:

С днём рождения, мой уже взрослый сын. Желаю тебе твёрдо, уверенно и смело шагать вверх по лестнице жизни, не…

Опубликовано Суреном Шахвердяном Среда, 2 сентября 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: