Սուրեն Շահվերդյանի հուզիչ շնորհավորանքը տաղանդավոր հոր ծննդյան օրվա առիթով

Տաղանդավոր բեմադրիչ, ռեժիսոր Վահե Շահվերդյանն այսօր բոլորում է ծննդյան յոթանասունհինգամյա հոբելյանը: Ռեժիսորական ներկայացումների բեմադրիչն անցել է բազմաբեղուն ու մշակութային իրադարձություններով հարուստ կյանք՝ բեմադրելով շուրջ ութսունհինգ ներկայացումներ:

Տաղանդավոր հոր ծննդյան օրվա առիթով որդին՝ Սուրեն Շահվերդյանը, սոցցանցային հրապարակում է հանրայնացրել՝ շնորհավորելով նրան:

Արձանագրելով ժամանակային արագ թռիչքը՝ որդին իր զարմանքն է հայտնել այն իրողության առիթով, թե ինչպես է հայրը կարողանում այդքան իդեալական ու ճիշտ լինել բոլոր պարագաներում:

Ինքն էլ լինելով ռեժիսոր՝ Ս. Շահվերդյանը խոստովանում է, որ ամեն անգամ հոր ներկայացումների պրեմիերաներին նստում է նյարդային սպասումով: Իրեն միշտ թվում է, թե հայրն իրեն այլևս չի կարող զարմացնել, սակայն ամեն անգամ յուրովի ու նորովի է զարմանում հոր ստեղծագործ լուծումներուվ:

Ս. Շահվերդյանն իր շնորհավորական հրապարակումն ավարտել է երջանկության բարեմաղթանքներով՝ նշելով, որ հայրն իր համար եղել և մնում է ամենից վստահելի հենարանն ու ամենից լավ օրինակը:

Тебе — 75 !!!Как же быстро летит время. Отец, ты слишком идеален, слишком правильный, слишком мудрый и слишком…

Опубликовано Суреном Шахвердяном Вторник, 18 августа 2020 г.

 

Понравилась статья? Поделиться с друзьями: