Ավագ Սոֆի Դևոյանն իր որդու, հարսիկի ու իր անվանակից թոռնիկի հետ միասին գիշերային արկածներ է ունեցել, քանզի անսպասելիորեն կորցրել են բնակարանի բանալիները։
Ընտանիքը հարսանիքից վերադառնալու ճանապարհին հայտնաբերել է, որ չունի բանալի, որ տուն մտնի։ քանի դեռ նրանք փորձում են դիտարկել հնարավոր ելքերը, կրտսեր Սոֆին ինստագրամով ուղիղ եթեր է կազմակերպում՝ հետևորդներին ներկայացնելով իրենց հետ պատահածը։
Սոֆիի հետևորդներից շատերը նրանց իրենց տուն են հրավիրում։ Նրանք էլ չեն մերժում և որոշում են ընդունել հենց այն օգտատիրոջ առաջարկը, ով ավելի մոտ է ապրում։
Տան հասցեն ճշտելուց ու խանութում անհրաժեշտ գնումներն անելուց հետո Ս․ Դևոյանին ընտանիքն իր ամբողջական կազմով թակում է իրենց հյուրասեր երկրպագուի տան դուռը։
Տանտերերը հյուրերին այնքան ջերմ են դիմավորում, որ մոռանում են, թե անծանոթներ են եղել։ Նրանք նաև քաղցրեղեն են նախապատրաստում ու դնում, որ հյուրերը տանեն իրենց հետ։ Մանրամասները՝ տեսանյութում։