Սոֆի Մխեյանը նոր կատարման պրեմիերա է ներկայացրել. «Ապարան»

Սոֆի Մխեյանը նոր տեսահոլովակով է հանդես եկել, որը ստեղծվել է հայտնի ժողովրդական երգի նորովի կատարման հիման վրա: Երգը կոչվում է «Ապարան», այն գեղեցիկ հայրենասիրական գործ է, որի խոսքերի հեղինակը մինչ հիմա դեռևս անհայտ է:

Ս. Մխեյանն իր տեսահոլովակին կից տեղեկացրել է, որ երգի երաժշտության հեղինակը Ժորա Գրիգորյանն է: Երգը ներկայացնում է ավելի քան հարյուր տարվա պատմություն ունեցող ապարանյան դեպքերի գեղարվեստական նկարագրությունը:

Երգչուհին երգը վերանայել և նորովի է ներկայացրել հենց մայիսյան հերոսական դեպքերի խորհուրդը նշանավորող տոներին ընդառաջ: Երգչուհու խրոխտ կատարման կերպը միանգամայն համապատասխանում է երգում արծարծվող ոգուն:

Նշենք, որ երգչուհին առանձնահատուկ վերաբերմունք ունի մեր պատմության հերոսական դրվագներին անդրադարձող ստեղծագործությունների նկատմամբ և սա նրա միակ այսօրինակ երգի կատարման դեպքը չէ: Նա այլ գեղեցիկ հայրենասիրական կատարումներ էլ է ժամանակին ներկայացրել:

Երգը կարող եք վայելել ստորև:

 

Понравилась статья? Поделиться с друзьями: